Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+roma-inter
A A
Սպորտ

Ուղիղ. «Ռոմա» - «Ինտեր». Հենրիխ Մխիթարյանը կմասնակցի խաղին

Իտալիայի ֆուտբոլի Ա սերիայի 34-րդ տուրի կենտրոնական խաղում Հռոմի «Ռոման» սեփական դաշտում կընդունի Միլանի «Ինտերին»:

33 տուրից հետո հռոմեական ակումբը 57 միավորով զբաղեցնում է 5-րդ տեղը, իսկ միլանցիները 71-ով գտնվում են երկրորդ հորիզոնականում և շարունակում են հետապնդել առաջատար «Յուվենթուսին»:

Թիմերն արդեն հրապարակել են խաղի հայտացուցակները: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ընդգրկված է «Ռոմայի» մեկնարկային կազմում:

«Ռոմա» - «Ինտեր» հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 23:45-ին: Խաղն ուղիղ եթերով կարող եք դիտել այստեղ.