Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+boks
A A
Սպորտ

ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի գործկոմի նիստում կհաստատվեն ֆեդերացիայի նախագահի թեկնածուները

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանն այսօր հանդես է եկել ուշագրավ ծանուցումով: Այդ մասին տեղեկացնում է ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը:  

 

«Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության նախագահ Արթուր Գևորգյանից

Ծ Ա Ն ՈՒ Ց ՈՒ Մ

(ֆեդերացիայի նախագահի ընտրությունների վերաբերյալ)

 

Սույնով ծանուցում և տեղեկացնում ենք, որ 30.07.2020 թվականին ք.Երևան, Դավթաշեն վարչական շենքում (3-րդ թաղամաս) տեղի է ունենալու «Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության գործադիր կոմիտեի նիստ, որում հաստատվելու են նախագահի թեկնածուները: Գործադիր կոմիտեի թեկնածուների  հաստատումից հետո, օգոստոսի 3-ին տեղի կունենա ֆեդերացիայի նախագահի նոր ընտրությունը:

 

Հաշվի առնելով վերոգրյալը՝ հայտնում ենք, որ նախագահի թեկնածուների առաջադրման և փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ է համարվում 29.07.2020 թվականը ներառյալ, ուստի խնդրում ենք մինչ այդ ժամկետը լրանալը անձնագրով և անհրաժեշտ փաստաթղթերով ներկայացնել առաջադրման հայտ:

 

Հիշեցում.

ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի կանոնադրության 11.9 կետ

Ֆեդերացիայի Նախագահ կարող է ընտրվել և հանդիսանալ առնվազն վերջին երեք տարիներին  անընդմեջ Ֆեդերացիայի գործադիր կոմիտեի անդամ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որին ֆեդերացիայի կազմում գտնվող առնվազն հինգ մարզական կառույցներ կամ առնվազն երեք մարզային ստորաբաժանումներ գրավոր կառաջադրեն կամ ֆեդերացիայի անդամ չհանդիսացող Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, ով կառաջադրվի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի առնվազն 2/3-րդի կողմից:

 

Հարգանքով՝

Ֆեդերացիայի նախագահ՝ Արթուր Գևորգյան