Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+kanajk havaqakan 13.07.
A A
Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի և Լյուքսեմբուրգի կանանց հավաքականները ընկերական խաղ կանցկացնեն

Հայաստանի և Լյուքսեմբուրգի ֆուտբոլի ֆեդերացիաների միջև ձեռք է բերվել համաձայնություն, ըստ որի երկու երկրների կանանց հավաքականներն ընկերական հանդիպում կանցկացնեն: Այդ մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Խաղը կկայանա հոկտեմբերի 25-ին, Երևանում։

Հիշեցնենք, որ այս տարվա մարտ ամսվա սկզբին Հայաստանի կանանց հավաքականն երկու ընկերական խաղ էր անցկացրել Լիտվայի ընտրանու հետ: Դրանցից առաջինն ավարտվել էր լիտվուհիների հաղթանակով՝ 1:0, իսկ երկրորդում գրանվել էր ոչ-ոքի արդյունք՝ 1:1: