Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+dataran
A A
Սպորտ

CAS-ը բավարարել է «Մանչեսթեր Սիթիի» հայցը և չեղարկել որակազրկումը

Լոզանի Սպորտի վերաքննիչ դատարանը՝ CAS-ը, բավարարել է անգլիական «Մանչեսթեր Սիթիի» ներկայացրած հայցը՝ կապված ակումբին երկու տարով չեմպիոնների լիգայից զրկելու հետ: Այդ մասին հայտնում է դատարանի պաշտոնական կայքը:

Այդպիսով, անգլիական ակումբի որակազրկումը չեղարկվել է, բացի այդ երեք անգամ պակասեցվել է տուգանքի չափը: Այժմ այն կազմում է 10 մլն եվրո:

Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարին ՈՒԵՖԱ-ն «Մանչեսթեր Սիթիին» երկու մրցաշրջանով որակազրկել էր չեմպիոնների լիգայից, ինչպես նաև տուգանել 30 մլն եվրոյով՝ ֆինանսական «Ֆեյր Փլեյի» պահանջները չկատարելու և «Էթիհադ» մարզադաշտի հետ կեղծ պայմանագիր կնքելու համար:

Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշարում մանչեսթերյան ակումբը 1/8 եզրափակիչ փուլի առաջին խաղում հաղթել է Մադրիդի «Ռեալին», նրա իսկ դաշտում՝ 2:1: Պատասխան հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 7-ին, վերը նշված մարզադաշտում: