Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

ՀԾԿՀ-ը համաձայնություն տվեց «ՎԵՈՆ ԱՐՄԵՆԻԱ» (Բիլայնի) բաժնեմասի օտարմանը. ՈՒՂԻՂ (տեսանյութ)

Հանրային ծառությունները կարգավորող հանձնաժողովը նիստ է հրավիրել՝ օրակարգում մի հարց՝ «ՎԵՈՆ ԱՐՄԵՆԻԱ» (Բիլայն) ընկերության բաժնեմասի օտարմանը համաձայնություն տալը։ «ՎԵՈՆ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությունը խնդրել է Հանձնաժողովին համաձայնություն տալ, որպեսզի բաժնետոմսերի 100 տոկոսի սեփականության իրավունքը փոխանցվի «ԹԻՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը։ Նրանք արդեն ունեն Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գրությունը, որ առարկություններ չկան դրանք «ԹԻՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն օտարելուն։ Եթե ՀԾԿՀ-ը տա իր համաձայնությունը, այն գործարքի կնքման համար որոշման ուժի մեջ մտնելու պահից վեց ամսվա ընթացքում: Հիշեցնենք, որ նորաստեղծ «ԹԻՄ» ընկերությունը հիմնադրել են «Յուքում»-ից հեռացած Եսայան եղբայրները։