Բացել լրահոսը Փակել լրահոսը
hivandanoc-corona-e1593499211735
A A
Սպորտ

«Լոռի ՖԱ» ֆուտբոլիստները կորոնավիրուսի թեստ են հանձնել, մեկ խաղացող հոսպիտալացվել է

Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբում հանդես եկող «Լոռի ՖԱ» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստներն ու անձնակազմն այսօր կրկին PCR թեստ են հանձնել։ Այդ մասին հայտնում է ակումբի ֆեյսբուքյան էջը:

Պարզվում է, որ COVID-19-ի երեկվա թեստի պատասխանը դրական է եղել դարպասապահ Վարդան Շահատունու մոտ։ Նա արդեն հոսպիտալացվել է և գտնվում է բժիշկների հսկողության տակ։ Եվս երեք ֆուտբոլիստների մոտ բարձր ջերմություն են գրանցվել։

 

Այսօրվա թեսթի պատասխանները հայտնի կդառնան վաղը։