Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess jermuk
A A
Սպորտ

Շախմատի Ջերմուկի հուշամրցաշարի երկու տուրից հետո չորս առաջատար կա

Ջերմուկում մեկնարկած շախմատի Ստեփան Ավագյանի հուշամրցաշարում կայացել են 2-րդ տուրի պարտիաները:

Այս անգամ հաղթանակ տարավ միայն Շանթ Սարգսյանը, որը սևերով պարտության մատնեց Արթուր Դավթյանին: Մնացած չորս՝ Արմեն Բարսեղյան - Մամիկոն Ղարիբյան, Հայկ Մ. Մարտիրոսյան - Արման Միքայելյան, Մանուէլ Պետրոսյան - Տիգրան Լ. Հարությունյան, Դավիթ Շահինյան – Աննա Մ.Սարգսյան պարտիաներում, գրանցվեց ոչ-ոքի արդյունք:

Այդպիսով, երկու տուրից հետո հուշամրցաշարում հաստատվել է քառիշխանություն: Շանթ Սարգսյանը, Աննա Մ. Սարգսյանը, Արման Միքայելյանն ու Մանուէլ Պետրոսյանը վաստակել են 1,5-ական միավոր: Նրանից կեսական միավորով ետ են մնում Դավիթ Շահինյանն ու Արթուր Դավթյանը:

Այսօր կայանալիք 3–րդ տուրում միմյանց հետ կհանդիպեն հետևյալ շախմատիստները.

Տիգրան Կ. Հարությունյան - Հայկ Մ. Մարտիրոսյան

Շանթ Սարգսյան – Մանուէլ Պետրոսյան

Աննա Մ. Սարգսյան – Արթուր Դավթյան

Մամիկոն Ղարիբյան - Դավիթ Շահինյան

Արման Միքայելյան – Արմեն Ար. Բարսեղյան