Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+hokej
A A
Սպորտ

Հոկեյի ազգային լիգան կանցկացվի երկու քաղաքում

Հոկեյի ազգային լիգան արդեն որոշել է այն երկու քաղաքները, որտեղ տեղի կունենան փլեյ-օֆֆի և եզրափակիչ փուլի հանդիպումները:

Ինչպես հայտնում է TSN հեռուստաալիքը, կորոնավիրուսի պատճառով ընդհատված կանոնավոր առաջնության մնացած խաղերը չեն կայանա: Կանադական Տորոնտո և Էդմոնտոն քաղաքներում միանգամից կսկսեն Սթենլիի գավաթի խաղարկության խաղերը: Արևմտյան և Արևելյան գոտիների, ինչպես նաև խաղարկության եզրափակիչ մրցամարտերը կկայանան Տորոնտոյում:

Նշենք, որ Սթենլիի գավաթի համար պայքարը կշարունակեն 24 ակումբներ, որոնք հավասարապես կբաժանվեն վերը նշված քաղաքներում: Հուլիսի 10-ից նախատեսված են ուսումնամարզական հավաքներ, իսկ առաջնությունը կվերսկսվի այս ամսվա վերջերին: