Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+italia (1)
A A
Սպորտ

Իտալիայի Ա սերիա, 30-րդ տուր. Թուրինյան դերբիից մինչև «Նապոլի» - «Ռոմա» սկզբունքային հակամարտություն

Այսօր կմեկնարկի ֆուտբոլի Իտալիայի Ա սերիայի առաջնության հերթական՝ 30-րդ տուրը:

Այն կսկսի թուրինյան դերբիով: «Յուվենթուսը» սեփական դաշտում կընդունի «Տորինոյին»: Դաշտի տերերը 72 միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը և ձգտում են հաղթել բոլոր մրցակիցներին, որպեսզի մոտ չթողնեն իրենց հետապնդող Հռոմի «Լացիոյին»: Թուրինի «Ցուլերն» վերջին երկու տորերում կրած պարտություններից հետո գործնականում կորցրին եվրոգավաթային 6-րդ տեղը գրավելու շանսը և այժմ 31 միավորով ընթանում են 15-րդ հորիզոնականում:

 

«Լացիոն» այս տուրում մրցելու է «Միլանի» հետ, սեփական դաշտում: «Արծիվներն» ամեն ինչ անում են առաջատարից ետ չմնալու համար, քանի որ իրենց թիկունքին անմիջապես «շնչում» է Միլանի մյուս թիմը՝ «Ինտերը»: «Կարմրա-սևերը» իրենց հերթին պայքարում են Եվրոպայի լիգայի գոտի մտնելու համար: Նրանց հիմնական մրցակիցը Հռոմի «Ռոման» է, որ դեռևս 5 միավոր շատ ունի, սակայն վերջին ժամանակներին խաղային ճգնաժամի մեջ է և երկու անընդմեջ պարտություն է կրել:

 

Հռոմի «գայլերը», որոնցից մեկը Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն է, այս տուրում Նեապոլում խաղալու են «Նապոլիի» հետ: Վերջինս հաջող է վերսկսել կորոնավիրուսի պատճառով դադարեցված մրցաշարջանը՝ հաղթելով գավաթի խաղարկությունում: Նեապոլցիները չնայած Եվրոպայի լիգայի ուղեգիր են նվաճել և կարող են թուլացնել տեմպը, սակայն թիմի գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն երբեք չի բավարավում ձեռք բերածով և մշտապես ձգտում է հաղթանակների, առավել ևս, երբ ուժեղ և տիտղոսակիր թիմի հետ է խաղում:

 

Մասնագետների ուշադրության կենտրոնում կլինի նաև «Կալյարի» - «Ատալանտա» հանդիպումը, քանի որ 4-րդ հորիզոնականում գտնվող Բերգամոյի ֆուտբոլիստները հաղթել են նախորդ յոթ խաղերում և այդ արդյունքով անգամ առաջ են «Յուվենթուսից»:

 

30-րդ տուր

4 հուլիսի

«Յուվենթուս» - «Տորինո»

«Սասուոլո» - «Լեչե»

«Լացիո» - «Միլան»

 

5 հուլիսի

«Ինտեր» - «Բոլոնյա»

«Բրեշիա» - «Վերոնա»

«Կալյարի» - «Ատալանտա»

«Պարմա» - «Ֆիորենտինա»

«Սամպդորիա» - ՍՊԱԼ

«Ուդինեզե» - «Ջենոա»

«Նապոլի» - «Ռոմա»