Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+pyunik
A A
Սպորտ

«Փյունիկի» 5 ֆուտբոլիստներ հեռացել են թիմից

Երևանի «Փյունիկ» ակումբից 5 ֆուտբիստներ հեռացել են թիմից: Այդ մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

Նրանք են՝ պաշտպաններ Մֆինգի Մագեմա Գայը, Անտոնիո Ստանկովը, կիսապաշտպաններ Արտյոմ Սիմոնյանը, Դմիտրի Մալյական և հարձակվող Դենիս Մահմուդովը: Ֆուտբոլիստների հետ կնքած պայմանագրերի ժամկետներն արդեն ավարտվել են։ Սակայն աղբյուրը չի պարզաբանում, ֆուտբոլիստները չեն ցանկացել երկարաձգել պայմանագիրը ակումբի հետ, թե՝ հակառակը:  

24-ամյա Մֆինգի Մագեմա Գայը «Փյունիկին» էր միացել այս տարվա փետրվար ամսին։ Կոնգացի պաշտպանը թիմի կազմում անցկացրել է 5 խաղ։

29-ամյա Անտոնիո Ստանկովը «Փյունիկին» էր միացել 2019թ. հունիսին։ Մակեդոնացի ֆուտբոլիստն անցկացրած 20 խաղում դարձել է 1 գոլի հեղինակ։

25-ամյա Արտյոմ Սիմոնյանը նույնպես նախորդ տարվա հունիսին էր միացել «Փյունիկին»։ Հայ կիսապաշտպանը 25 խաղում խփել է 3 գոլ և կատարել 3 գոլային փոխանցում։

30-ամյա Դմիտրի Մալյական այս տարվա փետրվարին էր միացել «Փյունիկին»։ Ռուս կիսապաշտպանը մասնակցել է 3 խաղի։

30-ամյա Դենիս Մահմուդովը նախորդ տարվա հուլիսին էր միացել «Փյունիկին»։ Մակեդոնացի խաղացողն անցկացրած 19 խաղում դարձել է 9 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

 

«Փյունիկ» ՖԱ-ն շնորհակալություն է հայտնել ֆուտբոլիստներին և մաղթել հաջողություն հետագա կարիերայում։