Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+futbol hajastan
A A
Սպորտ

ՀՀ ֆուտբոլի բարձրագույն խումբ.«Նոան» չեմպիոն դառնալու լուրջ հայտ է ներկայացնում

Այսօր կայացան ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 1-6-րդ տեղերի մրցաշարի 26-րդ տուրի հանդիպումները:

Մրցաշարի երկու առաջատարները՝ Գյումրիի «Շիրակն» ու Երևանի «Արարատ-Արմենիան», սեփական դաշտում գոլազուրկ ոչ-ոքի խաղացին համապատասխանաբար «Լոռի ՖԱ»-ի և «Ալաշկերտի» հետ: Առաջնության նորեկ «Նոան» իր հարկի տակ նվազագույն հաշվով պարտության մատնեց «Արարատին»՝ 1:0: Տուրի միակ գոլը խփեց Վլադիմիր Ազարովը:

Այդպիսով, «Շիրակն» ու «Արարատ-Արմենիան» վաստակելով 46-ական միավոր, շարունակում են գլխավորել մրցաշարային աղյուսակը: Նրանցից մեկ միավորով ետ է մնում «Նոան»:

Ապա 41 միավորով հաջորդում է «Ալաշկերտը», որն առաջին խաղն անցկացրեց նորանշանակ գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի ղեկավարությամբ: Հինգերորդ հորիզոնականը զբաղեցնող «Լոռի ՖԱ» իր վաստակած միավորների քանակը հասցրեց 40-ի: «Արարատը» երկրորդ պարտությունը կրեց Էդգար Թորոսյանի գլխավորությամբ և վերջնական դուրս մնաց մրցանակային տեղերի համար պայքարից:

Հաջորդ, 27-րդ տուրը, տեղի կունենա հուլիսի 6-ին և 7-ին: