Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Հրաժարվել թմրանյութի օգտագործումից, որ այն հայթայթելու գաղափարը չդառնա միակ շարժիչ ուժը (տեսանյութ)

Հաշվառված՝ թմրանյութ օգտագործների թիվը  Հայաստանում մեկ տարում  300-ով է աճել։ Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի  տնօրեն Սուրեն Նազինյանը  սա համարում է լավ ցուցանիշ, քանի որ  նախորդ տարիների աճի համեմատ փոքր է։

«2019թ-ի համեմատ 2020թ-ի աճի դինամիկան ցածր է։ 2020թ-ի հունվարի 1-ի դրությամբ ՀՀ-ում  հաշվառված են 7209 անձ, որոնցից 4532 անձ՝ կանաբինոդային թմրամիջոց, 2671 անձ օփիոդների և 6 անձ կոկաինի գործածման հետևանքներով»,- ասում է նա։

Հաշվառվածների ցանկում 28-49 տարեկան անձանց թիվը կազմում է 62 տոկոս: Ի տարբերություն եվրոպական երկրների, Հայաստանում ավելի երիտասարդ անձանց թիվը տոկոսային առումով քիչ է:

Սուրեն Նազինյանը  վստահեցնում  է՝ սա միանգամայն բուժելի է՝ մասնագիտական կլինիկաներում։  Նա կոչ է անում  հրաժարվել թմրանյութի օգտագործումից՝ լիարժեք ապրելու համար։

 « Առաջին հերթին թմրանյութերն ազդում են մարդու կենտրոնական նյարդային համակարգի վրա: Աստիճանաբար մարդը կորցնում է մտածելու, տրամաբանելու ունակությունը: Վերանում են բոլոր պայմանականությունները, բարոյական ու հասարակական նորմերը, պարտավորվածությունները: Միակ շարժիչ ուժը, որը ստիպում է մարդուն ապրել, թմրանյութ հայթայթելու գաղափարն է»,-հիշեցնում է  Սուրեն Նազինյանը։