Բացել լրահոսը Փակել լրահոսը
հրայր թովմասյան
A A
Քաղաքականություն

Հրայր Թովմասյանի եւ երեք դատավորների հայտարարությունը

ՍԴ անդամները, որոնք   ԱԺ ընդունած օրենքով զրկվում են իրենց պաշտոններից, արձագանքել են Արդարադատության նախարարի հայտարարությանը։  Հիշեցնենք, որ երեք դատավորի լիազորությունները դադարեցվում են, իսկ Հրայր Թովմասյանը կորցնում է նախագահի պաշտոնը։ 
 
 Հայտարարություն
 
Ի պատասխան Արդարադատության նախարարի հայտարարության՝ երկու օրից ՍԴ
նախագահի լիազորությունների դադարեցման և ևս երեք դատավորի պաշտոնանկ
արվելու վերաբերյալ, մենք, ներքոստորոգրյալներս, հայտնում ենք.

Սահմանադրության 167-րդ հոդվածի համաձայն՝ Սահմանադրական դատարանի
լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ, իսկ կազմավորման և
գործունեության կարգը` Սահմանադրությամբ և Սահմանադրական դատարանի մասին  օրենքով:
«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 88-րդ հոդվածի 5-րդ  մասը սահմանում է, որ մինչև 2015 թվականի փոփոխություններով
Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական
դատարանի նախագահը և անդամները 12 տարվա ժամկետը լրանալուց հետո
շարունակում են պաշտոնավարել մինչև իրենց լիազորությունների՝ 2005 թվականի
փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտը:

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի վերոնշյալ նորմը չի  վիճարկվել Սահմանադրական դատարանում, չի ճանաչվել Սահմանադրությանը
հակասող, ԱԺ կողմից չի ճանաչվել ուժը կորցրած, ուստի գործող է և ենթակա է
կատարման:

Վերոգրյալից ելնելով՝ համապատասխան պաշտոնյաներին հորդորում ենք դուրս չգալ
Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված լիազորությունների շրջանակից,
իրավունքի ու օրինականության ծիրից:

Հ. Թովմասյան
Ա. Գյուլումյան
Ֆ. Թոխյան
Հ. Նազարյան