A
A
Հայաստանի ողջ տարածքում իրականացվում է հանրային իրազեկման արշավ
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․
«Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով՝ Հայկական Կարմիր խաչի ընկերության և Վարչապետի աշխատակազմի համատեղ նախաձեռնությամբ Հայաստանի ողջ տարածքում իրականացվում է հանրային իրազեկման արշավ։
Կարմիր խաչի շուրջ 1500 կամավորներ շրջում են մարդաշատ տարածքներում, բակերում և հանրային տրանսպորտում ու բաժանում հակահամաճարակային կանոնների վերաբերյալ իրազեկման թերթիկներ։ Անհրաժեշտության դեպքում կամավորները բնակիչներին տրամադրում են դիմակ»։