A
A
Ռումինիայի ֆուտբոլի առաջնության խաղերը հետաձգել են կորոնավիրուսի պատճառով
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Ռումինիայի առաջնության վերսկսումը հետաձգվել է: Այդ մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները:
Այսօր պետք է կայանար առաջին հանդիպումը կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով մարտից դադարեցված առաջնությունում: Սակայն «Ունիվերսիտատյա» - «Պոտոշանի» խաղից առաջ հյուրերի երկու ֆուտբոլիստների մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, որի պատճառով հանդիպումը հետաձգվել է:
Չի կայանա նաև վաղը նախատեսված «Դինամո» - «Կինդիա» խաղը, քանի որ տանտերերի խաղացողներից մեկի թեստը դրական արդյունք է տվել: Մնացած հանդիպումներն առայժմ չեն հետաձգվել և պետք է տեղի ունենան նշանակված օրը և ժամին: