Բացել լրահոսը Փակել լրահոսը
թռիչք
A A
Տնտեսություն Պաշտոնական

«Արմենիա» ավիաընկերությունը Լիոնից 70 ուղևոր է փոխադրել Երևան, չնայած «սև ցուցակում» է

Մի քանի օր  առաջ «Արմենիա» ավիաընկերությունն իրականացրել է  հատուկ չվերթ Երևան-Լիոն-Երևան ուղղությամբ՝ ապահովելով ավելի քան 70 ուղևորի անվտանգ փոխադրումը Լիոնից Երևան:

Չվերթի կազմակերպման ընթացքում ցուցաբերած մեծ աջակցության համար ընկերությունը  հատուկ շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայում ՀՀ դեսպանությանը և Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսությանը։

 Հիշեցնենք, որ Եվրոպական հանձնաժողովը Հայաստանի ավիաընկերությունները ներառել է ԵՄ թռիչքային անվտանգության «սև ցուցակում», հետեւաբար նաեւ «Արմենիա»-ն չի թռչելու Եվրոպա։ Սակայն ընկերության ներկայացուցիչը Սպուտնիկ Արմենիային հայտնել է՝  որ թռիչքներ կլինեն․ քանի որ հայկական փոխադրողներին արգելված է թռչել եվրոպական երկրներ, Armenia-ն թռիչքներ կիրականացնի վրացական ծածկագրով։ Դա հնարավոր է հայկական ավիաընկերության և վրացական Georgian Airways-ի միջև կնքված ASMI (օդանավերի ցամաքային տեղաշարժի ցուցիչ) համաձայնագրից ելնելով։