Լևոն Արոնյանը հաղթում է Ալեքսանդր Գրիշչուկին առաջին վեց տուրից հետո (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի առաջատար շախմատիստ Լևոն Արոնյանը հաղթող է մեկնարկել առցանց անցկացվող շախմատի 2020 Clutch Chess International մրցաշարում: Քառորդ եզրափակիչ փուլի առաջին վեց պարտիաներից հետո նա առջևում է 5:3 հաշվով:
Մեր շախմատիստը չնայած պարտությունով սկսեց մրցաշարը, սակայն հետո երկու հաղթանակ տարավ և առավելություն ստացավ: Հաղթանակներից մեկը Լևոն Արոնյանը տոնեց 6-րդ տուրում որը երկու միավոր է տալիս:
Վաղը կկայանան մնացած 6 պարտիաները: Ըստ մրցակարգի վերջին երկու տուրերում միավորներն արդեն եռապատկվելու են (հաղթանակը՝ 3 միավոր, ոչ-ոքին՝ 1,5):
Ընդհանուր առմամբ առաջին հանդիպումներից հետո լավագույն արդյունք ունեն ամերիկացիներ Վեսլի Սոն ու Ֆաբիանո Կարուանան, որոնք իրենց մրցակիցներին՝ Մաքսիմ Վաշյե Լագրավին ու Լեյնիեր Դոմինգեսին հաղթում են 5,5:2,5 հաշվով: Աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենն առայժմ մեկ միավորի առավելություն ունի ամերիկացի Ջեֆերի Քսյոնի հետ մրցամարտում՝ 4,5:3,5, չնայած մեկնարկային երեք պարտիաներում հաղթանակ է տարել: