Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess aronyan
A A
Սպորտ

Առցանց շախմատի նոր մրցաշարում Լևոն Արոնյանի առաջին մրցակիցը Ալեքսանդր Գրիշչուկն է

Այսօր կմեկնարկի Clutch Chess Champions Showdown անվանումը կրող շախմատի առցանց մրցաշարը, որին կմասնակցեն 8 գրոսմայստեր, 4-ը ԱՄՆ-ից, մյուս չորսը՝ այլ երկրներից:

Շախմատիստները բաժանվել են զույգերի և «նոկաուտ» համակարգով կորոշեն հաղթողին ու 50 հազար դոլար փարգևավճարի տիրոջը: 

Մասնակիցների թվում է նաև Հայաստանի առաջատար շախմատիստ Լևոն Արոնյանը: Նա առաջին փուլում կհանդիպի ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի հետ: Այս զույգի հաղթողը կիսաեզրափակիչում կմրցի Ֆաբիանո Կարուանա – Լեյնիեր Դոմինգես զույգի հաղթողի հետ:

Քառորդ եզրափակիչ մյուս քառյակն այսպիսի տեսք ունի՝ Մագնուս Կառլսեն - Ջեֆերի Քսյոն, Մաքսիմ Վաշյե-Լագրավ - Վեսլի Սո:

Յուրաքանչյուր փուլում մրցակիցներն անցկացնելու են արագ շախմատի (10 րոպե + 5 վրկ) 12-ական պարտիա, յուրաքանչյուր օրը` 6-ական: Ըստ մրցակարգի 5-րդ և 6 –րդ տուրերում միավորները կգնահատվեն կրկնակի, իսկ 11-րդ և 12-րդ տուրերում՝ եռակի (հաղթանակը՝ 3 միավոր, ոչ-ոքին՝ 1,5):

Լևոն Արոնյան - Ալեքսանդր Գրիշչուկ հանդիպումը նախատեսված է անցկացնել հունիսի 7-ին և 9-ին: