Բացել լրահոսը Փակել լրահոսը
102422767_10158391619938501_3100018020278337536_n
A A
Պաշտոնական

«Ֆիզմաթ դպրոցում ամեն ինչ պատրաստ է առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլի անցկացման համար»

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում լուսանկարներ է հրապարակել ու գրել․

«Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցում ամեն ինչ պատրաստ է առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլի անցկացման համար: Մնում է լինենք կարգապահ:

Ծնողներին խնդրում ենք երեխաների ճանապարհելիս ենթարկվել կարգադրիչների և ոստիկանության հրահանգներին, մեքենաները կայանել Ազատության պողոտայում, երեխաներին սպասել ոչ թե բակերում, այլ պողոտայում: Շատ շնորհակալություն համագործակցության համար»: