Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+gimnastika
A A
Սպորտ

Մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը Փարիզից տեղափոխվել է Բաքու

2020 թվականի Եվրոպայի սպորտային մարմնամազրության կանանց և տղամարդկանց առաջնությունները կկայանան Բաքվում: Այդ մասին հայտնում է Եվրոպայի մարմնամարզության ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Կանանց առաջնությունը նախապես պետք է կայանար ապրիլի 30-ից մինչև մայիսի 3-ը, Փարիզում, սակայն այն հետաձգվել էր կորոնավիրուսի պատճառով: Ֆրանսիայի մարմնամարզության ֆեդերացիան հրաժարվել է մրցաշարի անցկացումից: Այդ իսկ պատճառով առաջնությունը տեղափոխվել է Բաքու, որտեղ մայիսի 27-31-ը պետք է կայանար Եվրոպայի տղամարկանց առաջնությունը: Նոր ժամանակացույցով մարմնամարզիկները հանդես կգան դեկտեմբերի 9-13-ը, իսկ գեղեցիկ սեռի ներկայացուցիչները՝ դեկտեմբերի 17-20-ը: Գեղարվեստական մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը, որ նույնպես հետաձգվել էր, տեղի կունենա նոյեմբերի 26-29-ը, Կիևում:

 «Մենք այդ որոշումները կայացրել ենք ելնելով ազգային ֆեդերացիաներից ստացած տեղեկություններից և Եվրոպայում տիրող իրավիճակից: Եթե մինչև մրցումների մեկնարկը փոփություններ տեղի չունենա կորոնավիրուսի հետ կապված հարցում, ապա մենք համապատասխան քայլեր կձեռնարկենք: Մարզիկների, մարզիչների, հանդիսականների անվտանգության ապահովումը մեր հիմնական խնդիրն է», - ասել է Եվրոպայի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Ֆարիդ Գաիբովը: