Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+italia 3.06.
A A
Սպորտ

Իտալիայի Ա սերիան կողմնորոշվեց. հայտնի են «Ռոմայի» առաջիկա խաղերի օրերը

Ֆուտբոլի Ա սերիան հրապարակել է վերսկսվող առաջնության խաղացանկը: Ինչպես նշում է La Gazzetta dello Sport օրաթերթը, հունիսի 20-ին և 21-ին կկայանան 25-րդ տուրից հետաձգված չորս հանդիպումները, իսկ արդեն հունիսի 22-ին կմեկնարկի 27-րդ տուրը:

Առաջնության կազմակերպիչներն այնպիսի խաղացանկ են կազմել, որ համարյա ամեն օր հանդիպումներ են լինելու: Հռոմի «Ռոման», որտեղ վարձավճարով հանդես է գալիս Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, ընդհատված մրցաշարջանը կվերսկսի հունիսի 24-ին «Սամպդորիայի» հետ տնային խաղով: Հանդիպման սկիզբը՝ ժամը 22:45-ին:

Ահա հռոմեական թիմի մնացած հանդիպումների ժամանակացույցը

28 հունիսի «Միլան» - «Ռոմա» 18:15

2 հուլիսի «Ռոմա» - «Ուդինեզե» 22:45

5 հուլիսի «Նապոլի» - «Ռոմա» 22:45

8 հուլիսի «Ռոմա» - «Պարմա» 22:45

11 հուլիսի «Բրեշիա» - «Ռոմա» 20:30

15 հուլիսի «Ռոմա» - «Վերոնա» 22:45

19 հուլիսի «Ռոմա» - «Ինտեր» 22:45 

22 հուլիսի ՍՊԱԼ - «Ռոմա» 22:45

 

Վերջին երեք տուրերի հանդիպումների ժամանակացույցը դեռևս ճշտված չէ:

Խաղերն անցկացվելու են առանց հանդիսականների, սակայն բոլորը ցուցադրվելու են հեռուստատեսությամբ: Յուրաքանչյուր խաղին կարող են ներկա լինել 300 հոգի: Նրանց մեջ են մտնում խաղացողները, մարզիչները, մրցավարները, ակումբների ներկայացուցիչները, լրագրողները, հեռուստաընկերության և մարզադաշտի աշխատակիցները, հսկիչները, հավաքարարները, ոստիկանները: Գլխավոր պայմանը՝ կորոնավիրուսի պանդեմիայի հետ կապված անվտանգության բոլոր նորմերի պահպանումն է: