Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+lori
A A
Սպորտ

«Լոռի ՖԱ» ֆուտբոլային ակումբում մի քանի նշանակումներ են կատարվել

Վանաձորի «Լոռի ՖԱ» ֆուտբոլային ակումբում այսօր միանգամից մի քանի նոր նշանակումներ են արվել ղեկավար կազմում:

Ինչպես հայտնում է ակումբի պաշտոնական կայքը, Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը նշանակվել է ակումբի հիմնադիր Թովմաս Գրիգորյանի խորհրդական։ Արմեն Սանամյանը նշանակվել է թիմի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար: Նրան օգնելու են Արա Նիգոյանը և Աշոտ Գրիգորյանը։

Հիշեցնենք, որ «Լոռի ՖԱ» ակումբը չէր երկարաձգել իսպանացի գլխավոր մարզիչ Դավիդ Կամպանյայի, ինչպես նաև նրա օգնականներ Ֆրանցիսկո Կոմպանի, Խորխե Գոմեսի, Ագուստին Պիրեսի եւ Էնրիկե Խիլի պայմանագրերը, որոնք ավարտվել էին մայիսի 31-ին: