Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Վերահսկողություն և մշտադիտարկումներ՝ Շենգավիթ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում (տեսանյութ)

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, համագործակցելով ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների հետ, ուժեղացված վերահսկողություն է իրականացրել Երևանի Շենգավիթ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում:

Վարչական շրջաններում Տեսչական մարմնի կողմից կատարած վերահսկողության և մշտադիտարկումների արդյունքում արձանագրվել է, որ թե՛ ուղևորները, թե՛ վարորդները սկսել են ցուցաբերել անհատական բարձր պատասխանատվություն և առավոտյան դիտարկման, հսկողության ընթացքում արձանագրվել է խախտումների նվազման տեմպ։ Այնուամենայնիվ հայտնաբերվել են ընդհանուր բնույթի մի շարք խախտումներ՝ միկրոավտոբուսի առջևի նստատեղին միաժամանակ երկու ուղևորի նստեցում տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրում իրականացնողների դեպքում՝ վարորդի կողքին ուղևորի նստեցում:

Նշված խախտումների հիմքով ՃՈ կողմից կազմվել են համապատասխան արձանագրություններ։