Վերահսկողություն և մշտադիտարկումներ՝ Շենգավիթ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում (video)
Support A1+!ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, համագործակցելով ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների հետ, ուժեղացված վերահսկողություն է իրականացրել Երևանի Շենգավիթ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում:
Վարչական շրջաններում Տեսչական մարմնի կողմից կատարած վերահսկողության և մշտադիտարկումների արդյունքում արձանագրվել է, որ թե՛ ուղևորները, թե՛ վարորդները սկսել են ցուցաբերել անհատական բարձր պատասխանատվություն և առավոտյան դիտարկման, հսկողության ընթացքում արձանագրվել է խախտումների նվազման տեմպ։
Այնուամենայնիվ հայտնաբերվել են ընդհանուր բնույթի մի շարք խախտումներ՝
միկրոավտոբուսի առջևի նստատեղին միաժամանակ երկու ուղևորի նստեցում
տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրում իրականացնողների դեպքում՝ վարորդի կողքին ուղևորի նստեցում:
Նշված խախտումների հիմքով ՃՈ կողմից կազմվել են համապատասխան արձանագրություններ։