Բացել լրահոսը Փակել լրահոսը
կգմսն
A A
Հասարակություն

Ինչ պետք է անել, որ սեպտեմբերի 1-ին բացվեն դպրոցները. ՈՒՂԻՂ (տեսանյութ)

ԿԳՄՍ նախարար Արայիկ հարությունյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղի եթերում՝ անդրադարձել է դպրոցների վերաբացման հարցին։

Նախարարը դիմելով աշակերտներին, նրանց ծնողներին և ուսուցիչներին՝ կոչ արեց.

«Եթե ուզում եք վերադառնալ դպրոցական նախկին կյանքին, պետք է պակասեցնել ավելորդ շփումը՝ դիմակ կրել, ձեռքերն ախտահանել և սոցիալական հեռավորություն պահել: Այս ամենն անելու դեպքում, սեպետմբերի 1-ից դասերը լիարժեք սկսելու հանարավորություն կունենանք»:

Հատկապես դիմելով աշակերտներին, ասաց, որ անվտանգության կանոններին չհետևելը կարող է հարազատների կյանքը վտանգել։

Նա պատմեց, որ իր ընկերների, բարեկամների շրջանում նույնպես եղել են կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված մահեր, ինչը, վերը նշված կանոնները պահպանելու դեպքում, հնարավոր էր կանխել:

Ա. Հարությունյանի խոսքով՝ հեռավար կրթությունն ունի իր բացասական կողմերը, քանի որ երեխաները պետք է շփվեն, դաստիարակվեն, հասարակությունում ապրելու հմտություններ ձեռք բերեն և այլն:

«Կորոնավիրուսի այս տարածումը և արտակարգ դրությունը, ըստ էության, պատերազմ է և պատերազմական վիճակ՝ առանց ճակատի, և մենք այո՛, պետք է պատրաստ լինենք շատ տարբեր սցենարների։ Մեզ համար շատ ցանկալի է դասերը սկսել սեպտեմբերի 1-ից, բայց մենք նաև պետք է պատրաստ լինենք հեռավարին»,- ասաց Արայիկ Հարությունյանը։