Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess turnir
A A
Սպորտ

Հայտնի դարձավ շախմատի առցանց մրցաշարի կիսաեզրափակիչ երկրորդ զույգը

Lindores Abbey Rapid Challenge անվանումը կրող շախմատի առցանց մրցաշարում այսօրկայացան քառորդ եզրափակիչ փուլի երրորդ հանդիպումները:

Ռուսաստանցի շախմատիստ Դանիլ Դուբովը 3:0 հաշվով ջախջախեց իր հայրենակից Սերգեյ Կարյակինին և ընդհանուր հաշիվը դարձրեց 2:1: Նա մտավ կիսաեզրափակիչ, որտեղ կհանդիպի չինացի Դին Լիժենի հետ, որն իր համերկրացի Յու Յանյիին հաղթեց «Արմագեդոնում»՝ ոչ-ոքի խաղալով սևերով:

Կիսաեզրափակիչ երկրորդ մրցամարտում միմյանց հետ կհանդիպեն աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենն ու ամերիկացի Հիկարու Նակամուրան, որոնք  երկու հանդիպումներից հետո պայքարից դուրս թողեցին Վեսլի Սոյին ու Լևոն Արոնյանին:

Կիսաեզրափակիչ փուլի առաջին հանդիպումները կկայանան վաղը, մայիսի 28-ին: