Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+karlsen
A A
Սպորտ

Մագնուս Կառլսենը վստահ հաղթեց Վեսլի Սոյին և մտավ կիսաեզրափակիչ

Շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը շարունակում է պայքարը Lindores Abbey Rapid Challenge շախմատի առցանց մրցաշարի գլխավոր մրցանակի համար:

Այսօր կայացած քառորդ եզրափակիչ պատասխան մրցամարտում նա վստահ հաղթեց ամերիկացի Վեսլի Սոյին՝ 2,5:0,5: Այդպիսով, նորվեգացի շախմատիստը մտավ կիսաեզրափակիչ, որտեղ կհանդիպի ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ, ով նախօրեին պայքարից դուրս էր թողել Հայաստանի առաջատար Լևոն Արոնյանին:

Կիսաեզրափակիչ մյուս զույգը հայտնի կդառնա վաղը կայանալիք լրացուցիչ հանդիպումներից հետո: Չինացի Դին Լիժենը կմրցի իր հայրենակից Յու Յանյիի, իսկ ռուսաստանցի Սերգեյ Կարյակինը՝ համերկրացի Դանիլ Դուբովի հետ: Երկու հանդիպումներից հետո այս զույգերում ընդհանուր հաշիվը հավասար է՝ 1:1: