Բացել լրահոսը Փակել լրահոսը
կորոնավիրուս
A A
Հասարակություն

Մարի Իզմիրլյանի անվան մանկատան 9 սաների եւ մի քանի աշխատակիցների մոտ կորոնավիրուս է հաստատվել

Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը կորոնավիրուսի 15 հաստատված դեպք կա։  Այս մասին «Ա1+»-ին հայտնեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Սոնա Մարտիրոսյանը։

Նա նշեց, որ կատարվել է արդեն 46 թեստավորում:

Հաստատված դեպքերից 9 մանկատան սաներն են, մնացածը՝ աշխատակիցները։

Մարտիրոսյանը հայտնեց, որ որևէ մեկի մոտ վիրուսի որևէ ախտանշան չկա, մեկուսացված են հենց մանկատանը:

Մայիսի 19-ից հաստատությունում հայտարարված է եղել փակ կարանտին, աշխատակիցները ևս մուտք և ելք չեն ունեցել: Թե որտեղի՞ց կարող էր լինել վարակման հնարավոր աղբյուրը, Մարտիրոսյանն ասաց՝  երեկ դայակներից մեկի մոտ 37.6 աստիճան ջերմություն է եղել, նրան միանգամից մեկուսացրել են, տուն ուղարկել, սակայն նրա թեստի պատասխանը դեռ չկա, ուստի վարակի աղբյուրը հստակ մատնանշել հնարավոր չէ:

«Միակ դեպքը, երբ աննշան ջերմության բարձրացում է եղել, այս դայակի դեպքում է, բայց մայիսի 19-ից սկսած 5 օր որևէ ախտանշան չի ունեցել, որպեսզի անհանգստանալու առիթ լինի»:

Հիշեցնեք՝ այս հաստատությունում խնամք է ստանում 0-18 տարեկան 102 երեխա: