Բացել լրահոսը Փակել լրահոսը
կորոնավիրուս
A A
Քաղաքականություն

Հայաստանում մինչև 18 տարեկան 270 վարակակիր կա (տեսանյութ)

Կառավարությունում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշեց, որ այս պահին առաջնահերթություն է բուժօգնություն ցուցաբերել այն քաղաքացիներին, որոնք ունեն իրական բուժօգնության կարիք:

Նրա խոսքով ՝ այս պահին դեպքերը շատ են, ուստի բոլոր կոնտակտավորներին բացահայտելը և մեկուսացնելը տևում է որոշակի ժամանակ:

Նախարարն ասաց, որ և՛ Առողջապահության նախարարությունում, և՛ մյուս նախարարություններում կան հաստատված դեպքեր, կոնտակտավորներ և ինքնամեկուսացվածներ: Անհրաժեշտության դեպքում թեստավորել են կոնտակտավորներին:

Աշխարհի տարբեր երկրներում՝ ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Իտալիայում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Շվեյցարիայում, երեխաների շրջանում հայտնաբերվել է Կավասակի համախտանիշի բռնկում, որը կապվում է կորոնավիրուսային համաճարակի հետ:

Նախարարը նշեց, որ մեզ մոտ նման խնդիր չկա, համապատասխան դեղորայքով արդեն ապահովված ենք, եթե այդպիսի դեպքեր արձանագրվեն: 

Նախարարը ներկայացրեց նաև մեր երկրում կորոնավիրուսով վարակած երեխաների վիճակագրությունը, շեշտեց, որ այս պահին վարակված է 270 մինչև 18 տարեկան քաղաքացի: Նրանցից երկուսը ունեն թեթև թոքաբորբ: Վարակված է նաև 23 հղի, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

375 բժշկական հաստատությունների աշխատողներ ևս վարակված են:

Նախարարը հրապարակեց այն գումարների չափը, որը մինչ այսօր ծախսվել է համավարակի դեմ պայքարի միջոցառումների համար՝ 2.4 մլրդ դրամ, ինչը, ըստ Թորոսյանի, շատ փոքր թիվ է: 

Տեղեկացրեց, որ տարբեր հաշվարկներով՝ մեր երկրին մինչև տարեվերջ պետք է լինելու մոտ  300 մլն դոլար:

«Ա1+»-ի հարցադրմանն ի պատասխան նախարարն ասաց, որ տեղորոշման համակարգը մինչ օրս գործում է, և նրա արդիականությունն ավելի է մեծանում, քանի որ կարանտինային վայրերում մեկուսացում չի իրականացվելու:

Արսեն Թորոսյանը կարծում է, որ երբ դրական ախտորոշումով քաղաքացին կգնա տուն, նա ավելի շատ պաշտպանիչ միջոցներ կկիրառի, նրանց տրվելու են նաև համապատասխան ուղեցույցներ:

Ինչ վերաբերում է այն հյուրանոցներին, որտեղ այսօր մնում են դրական դեպքերով պացիենտները, նախարարն ասաց, որ եղել են հյուրանոցներ, որոնք իրենց տարածքները տրամադրել են անհատույց, մնացած բոլոր հյուրանոցներին կտրամադրվի համապաասխան վճարում:

Նաև հայտնեց, որ ռեանիմացիոն մահճակալների թիվը 203 է այս պահի դրությամբ:

Արսեն Թորոսյանի խոսքով՝ այս տարի նախորդ տարվա համեմատ ունենք մահվան ավելի ցածր միջին թիվ՝ 5-6 մահով ավելի քիչ, սակայն սա չպետք է հույս ներշնչի, և պետք է ջանքեր գործադրենք այլ երկրների վատ պրակտիկան չկրկնելու համար:

Վստահեցրեց, որ որևէ դեպք չն հայտնաբերել, թե տարածված լուրերի համաձայն՝ մահացած հիվանդի հարազատին գումար են առաջարկել, որպեսզի մահը արձանագրեն կորոնավիրուսի պատճառով:

Այնուամենայնիվ, վստահեցրեց՝ իրավապահ համակարգը զբաղվում է նման լուրերի տարածման մոտիվը պարզելով:

Ներկայացրեց նաև այն միջազգային օգնությունները, որնք մեր երկիրը ստացել է՝ դրանք հիմնականում դեղորայքների և թեստերի տեսքով են: Կան նաև դրամաշնորհային աջակցություններ: