Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+olimpiada
A A
Սպորտ

Օլիմպիական խաղերի կամավորականները օրեցօր պակասում են

Այս տարի Տոկիոյում նախատեսված ամառային օլիմպիական և պարալիմպիկ խաղերում պետք է աշխատեին մոտ 80 հազար կամավորականներ: Սակայն, կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով խաղերը հետաձգվել են մեկ տարով, և կամավորականներից շատերը հրաժարվել են մասնակցությունից: 

Պատճառն այն է, որ նրանց գործատուները այլևս չեն պատրաստվում աշխատավարձ վճարել հարկադիր պարապուրդների ժամանակ: Կամավորականներն իրենց աշխատատեղերը չկորցնելու համար ստիպված հրաժարվել են պայմանագրերից:

Ինչպես հայտնում է Տոկիոյի խաղերի կազմկոմիտեն, իրենք ստացել են կամավորական դառնալու 200 հազար հայտ: Այժմ կազմակերպիչները նոր ցուցակներ են պատրաստում՝ պարզելու, թե քանի կամավորական է հրաժարվել աշխատանքից: Խաղերի կազմկոմիտեն չի պատրաստվում նոր մարդիկ ընդգրկել և թափուր տեղերը լրացնելու է մնացած 120 հազար կամավորականների հաշվին:

Բունկե համալսարանի դոցենտ Մասաի Նինոմիան, որը զբաղվում է կամավորականների նախապատրաստական աշխատանքներով, ասել է, որ խաղերի կազմակերպիչները պետք է մշտապես հեռավար կապ հաստատեն իրենց օգնելու ցանկություն ունեցող մարդկանց հետ, որպեսզի նրանք պահպանեն մոտիվացիան մինչև 2021 թվականի ամառը, խաղերի մեկնարկը: