Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+ispania
A A
Սպորտ

Իսպանացի ֆուտբոլիստները հրաժարվել են մարզվել՝ պահանջելով աշխատավարձերը

Իսպանիայի 2-րդ լիգայում հանդես եկող «Էլչե» ակումբի ֆուտբոլիստները չեն ներկայացել թիմի առաջին մարզմանը՝ կորոնավիրուսի պատճառով առաջնությունում հայտարարված դադարից հետո:

Ինչպես տեղեկացնում են տեղի լրատվամիջոցները, Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի տրամադրած ժամանակացույցով «Էլչեի» ֆուտբոլիստներն այսօր առավոտյան ժամը 8-ին պետք է ներկայանային տեղի մարզադաշտ՝ բուժզննում անցնելու և անհատական մարզում անցկացնելու համար: Սակայն, խաղացողները կորոնավիրուսի թեսթ հանձնելուց հետո հրաժարվել են մասնակցել պարապմունքին՝ նշելով, որ ակումբի ղեկավարության հետ դեռ համաձայնության չեն եկել աշխատավարձի հարցում:

Ըստ աղբյուրի, ֆուտբոլիստները պահանջել են իրենց աշխատավարձերի վերականգնում, որն ակումբը կրճատել էր 30 տոկոսով կորոնավիրուսի պանդեմիայի կարանտինի ժամանակ: Նրանք հայտարարել են, որ չեն վերադառնա մարզումներին, մինչև որ ակումբը չբավարարի իրենց պահանջները:

Հավելենք, որ Իսպանիայի կառավարությունը, որն ակումբներին այս շաբաթվանից թույլ է տվել անցկացնել անհատական պարապմունքներ, մայիսի 17-ին լիովին ազատականացնելու է մարզումային գործընթացը և թիմերը կարող են պարապել նաև լրիվ կազմով: