Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+borba
A A
Սպորտ

Ռուսաստանի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչը մահացել է կորոնավիրուսից

Ըմբշամարտի Ռուսաստանի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Մագոմեդ Ալիօմարովը մահացել է մի հիվանդությունից, որն առաջացրել է կորոնավիրուսը: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Միխաիլ Մամիաշվիլին:

«Հավատս չի գալիս: Այնքան ծրագրեր և նպատակներ ունեինք նրա հետ», - ՏԱՍՍ գործակալությունով ասել է նախագահը:

Մագոմեդ Ալիօմարովը Ռուսաստանի ըմբշամարտի կանանց հավաքականը գլխավորում էր 2019 թվականի փետրվարից: Անցած տարվա աշխարհի առաջնությունում թիմը նրա գլխավորությամբ նվաճել էր 5 մեդալ, այդ թվում 2 ոսկե, իսկ Եվրոպայի առաջնությունում՝ 9 մեդալ (4-ը ոսկե):

 

Ռուսաստանցի մասնագետը 67 տարեկան էր: