Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+fergyuson
A A
Սպորտ

Ամերիկացի մարզիկը կոտրել է այտոսկրը մենամարտի ժամանակ (տեսանյութ)

Խառը մենամարտերի ամերիկացի մարզիկ Տոնի Ֆերգյուսոնը, որը հիվանդանոց էր տեղափոխվել իր հայրենակից Ջաստին Գեջիի հետ մարտից հետո, այտոսկրի կոտրվածք է ստացել: Այդ մասին հայտնում eurosport-ը:

Ինչպես նշում է աղբյուրը, վնասվածքի պատճառ է դարձել այն, որ Տոնի Ֆերգյուսոնը շատ վատ է պաշտպանվել: Ջաստին Գեջին 143 հարված է հասցրել նրան, այդ թվում 100-ը՝ ուղիղ դեմքին: Զարմանալի չէ, որ 5-րդ ռաունդում Տոնի Ֆերգյուսնը օգնականները ժամանակից շուտ դադարեցրել են մրցամարտը և ընդունել իրենց սանի պարտությունը:

Հարկ է նշել, որ Տոնի Ֆերգյուսնը առաջին անգամ է պարտություն կրել 2012թ մայիս ամսից հետո: Նա նման թույլ ելույթը բացատրել է նրանով, որ ինքը պատրաստվելիս է եղել Խաբիբ Նուրմագոմետովի հետ հանդիպմանը, որն այլ ոճով է մենամարտում, չի կենտրոնանում հարվածների վրա և  աշխատում է հաղթել խեղող կամ ցավեցնող հնարքներով: