A
A
Չինաստանի հավաքականը՝ շախմատի Ազգերի գավաթակիր
Աջակցիր «Ա1+»-ինԱռցանց անցկացվող շախմատի Ազգերի գավաթի առաջին խաղարկության հաղթող դարձավ Չինաստանի հավաքականը:
Այսօր կայացած եզրափակիչ խաղում չինացի շախմատիստները ոչ-ոքի խաղացին ԱՄՆ-ի ընտրանու հետ՝ 2:2: Արդյունքում, Չինաստանի հավաքականը հռչակվեց Ազգերի գավաթակիր, քանի որ նախնական մրցաշարում այն ավելի շատ միավորներ էր հավաքել (17), քան ԱՄՆ-ի ընտրանը (13): Հաղթողը կպարգևատրվի 48 հազար դոլարով, պարտվողը՝ 36 հազարով, իսկ մասնակից մնացած չորս հավաքականները՝ 24-ական դոլարով:
Հիշեցնենք, որ շախմատի Ազգերի գավաթի առցանց թիմային մրցաշարն անցկացրին շախմատի միջազգային ֆեդերացիան ու Chess.com հարթակը: Մասնակից վեց հավաքականները սկզբում երկու խաղաշրջանով որոշեցին լավագույն երկու թիմերին, որոնք էլ եզրափակիչ մրցամարտում վիճարկեցին գավաթը: