Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess aronyan
A A
Սպորտ

Լևոն Արոնյանը զիջեց Ալիռեզա Ֆիրուջային և ավարտեց ելույթները

Առաջին անգամ անցկացվող շախմատի Ազգերի գավաթի առցանց խաղարկության գլխավոր մրցանակը կվիճարկեն Չինաստանի և ԱՄՆ-ի հավաքականները:

Այսօր կայացած վերջին տուրում ամերիկացի շախմատիստները 2,5:1,5 հաշվով հաղթեցին հենց չինացիներին: Չնայած պարտությանը, Չինաստանի ընտրանին 17 միավորով զբաղեցրեց առաջին տեղը: 

ԱՄՆ-ի թիմն այդ հաղթանակից հետո վաստակեց 13 միավոր և  հավասարվեց 2-րդ տեղում գտնվող Եվրոպայի ընտրանուն, որն ոչ-ոքի խաղաց աշխարհի հավաքական թիմի հետ՝ 2:2: Այդ մրցամարտում անսպասելի պարտություն կրեց մեր շախմատիստ Լևոն Արոնյանը, որը հավասար դիրքի ժամանակ կոպիտ սխալ թույլ տվեց և զիջեց իրանցի Ալիռեզա Ֆիրուջային:

ԱՄՆ-ի հավաքականը վաստակած միավորների ընդհանուր քանակով զբաղեցրեց 2-րդ տեղը և մտավ եզրափակիչ, որը տեղի կունենա մայիսի 10-ին, Չինաստանի հետ: Եվրոպայի հավաքականը կես միավորի պատճառով գրավեց 3-րդ տեղը և ավարտեց ելույթները: