
A
A
Այսօր կմեկնարկի առցանց նոր հեծանվավազք (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր կմեկնարկի Tour for All («Տուր բոլորի համար») առցանց բազմօրյա հեծանվավազքը: Այդ մասին տեղեկացնում է Eurosport-ը, որը ուղիղ եթերով հեռարձակելու է վիրտուալ մրցավազքը:
Մրցումներին կմասնակցեն տղամարդկանց և կանանց 19 ակումբների պրոֆեսիոնալ հեծանվորդներ: Առաջին 25 տեղերը գրաված հեծանվորդները կստանան վարկանիշային միավորներ:
Յուրաքանչյուր փուլի նվազագույն տևողությունը կլինի 1 ժամ 15 րոպե: Առաջին մրցափուլը կանցնի հարթավայրային տեղանքով:
Կազմակերպիչները նախատեսել են 5 մրցափուլ: Վերջինը տեղի կունենա մայիսի 8-ին և կավարտվի թագավորական մրցավազքով, 1710 մ բարձրության վրա:
Նշենք, որ այժմ անցկացվում է նաև «Ջիրո դ’Իտալիա» առցանց հեծանվավազք, որին մասնակցում են տղամարդկանց և կանանց վեցական թիմեր: