A
A
Խուզարկություն է իրականացվում Ucom ընկերության նոր տնօրենի բնակարանում․ փաստաբան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՓաստաբան Ամրամ Մակինյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնում է․
«Հրատապ
Այս պահին խուզարկություն է իրականացվում Ucom ընկերության նոր տնօրենի բնակարանում:
Առգրավվում են քրեական գործին չառնչվող և ընկերության ռազմավարական զարգացմանը վերաբերող փաստաթղթեր»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ խուզարկություններ են ընթանում Գագիկ Խաչատրյանի որդիների հետ կապված «Գալաքսի» խմբի ընկերություններում, գրասենյակներում, Խաչատրյանների բնակարաններում։