Այս պահին խուզարկում են Գագիկ Խաչատրյանի որդիների գրասենյակները, նրանց բնակարանները․ armtimes.com
Աջակցիր «Ա1+»-ինԱյս պահին Գագիկ Խաչատրյանի որդիների հետ կապված «Գալաքսի» խմբի ընկերություններում, գրասենյակներում, Խաչատրյանների բնակարաններում միաժամանակյա խուզարկություններ են տեղի ունենում:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում տեղեկացրեց Գագիկ եւ Գուրգեն Խաչատրյանների պաշտպան Երեմ Սարգսյանը՝ նշելով, որ որոշմանը դեռ չի ծանոթացել, քանի որ դատական նիստի էր, դրանով փաստաբանական խմբի մյուս անդամներն են զբաղվում, սակայն որքանով ինքը տեղյակ է, փնտրում են որոշակի փաստաթղթեր, առարկաներ.
«Պատկերացրեք ՝ քրեական գործը հարուցվել է 2019 թվականի փետրվարին, այդ ժամանակ արդեն մեկ անգամ խուզարկություն եղել է, եւ այսօր՝ մեկ տարի եւ ամիսներ անց, հանկարծ որոշում է կայացվում նման ծավալի խուզարկություն կատարել այն դեպքում, երբ խուզարկությունը քննության սկզբում է արվում»:
Սարգսյանի խոսքով՝ այն ժամանակ տեղի ունեցած խուզարկության ժամանակ առգրավել են ինչ-որ փաստաթղթեր, առարկաներ, որոնք, ըստ իրենց, որեւէ էական նշանակություն չեն ունեցել.
«Անգամ որսորդական օրինական զենք են առգրավել, որ մինչ հիմա չեն վերադարձրել»: Այս պահին առգրավման որոշում կա թե ոչ՝ պաշտպանը չէր հասցրել ճշտել:
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում
․․․․․․․․․․․․․․․․․
Ավելի ուշ Խաչատրյանների փաստաբան Երեմ Սարգսյանը հայտնել է, որ խուզարկությունների արդյունքում ոչինչ չի հայտնաբերվել։
«Ոչինչ չի հայտնաբերվել, հավանաբար փաստաթղթեր էին փնտրում։ Այս խուզարկություններն իրականում վաղուց կատարվել էին, քանի որ սովորաբար խուզարկություններ արվում են գործի սկզբնական փուլում»,- ասել է Սարգսյանը։