Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess rejting
A A
Սպորտ

Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը իր վարկանիշով շրջանցել է Հրանտ Մելքումյանին

Շախմատի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻԴԵ-ն, հրապարակել է մայիս ամսվա միջազգային գործակիցները, որոնք գրեթե փոփոխության չեն ենթարկվել: Ինչպես հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, մեր ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը շարունակում է ընթանալ 7-րդ հորիզոնականում:

Հայ շախմատիստներից միակ փոփոխությունը գրանցել է Հայաստանի նախկին չեմպիոն Կարեն Գրիգորյանը, որը հաղթող է դարձել Պորտուգալիայում կայացած մրցաշարում և 3 կետով բարելավել է իր անհատական վարկանիշը: Նա շրջանցել է Հրանտ Մելքումյանին և այժմ 3-րդն է հայ շախմատիստների ցանկում:

Առաջին 100-յակում տեղ գրաված Հայաստանի շախմատիստները.

  1. Լևոն Արոնյան՝ 2773 վարկանիշային միավոր, 53. Գաբրիել Սարգսյան՝ 2682, 71. Կարեն Գրիգորյան՝ 2665, 77. Հրանտ Մելքումյան՝ 2663, 99. Սերգեյ Մովսեսյան՝ 2649:

 

Արագ շախմատի վարկանիշայուն աղյուսակում Լևոն Արոնյանը 8-րդն է, իսկ կայծակնային շախմատի ցանկում՝ 26-րդը: