Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Ի՞նչ է տեղի ունեցել «Արարատ ցեմենտ» ընկերությունում. Սոս Ավետիսյանը մանրամասնեց․ ԲՀԿ-ն ապացույցներ պահանջեց (տեսանյութ)

Կառավարությունը ջանք չի խնայում պաշտպանելու գրանցված և չգրանցված աշխատողներին, բայց որոշ գործարարներ իրենց ոտքերն են սրբում աշխատանքային իրավունքների վրա: Այս մասին Աշխատանքային օրենսգրքում փոփոխությունների նախագծի քննարկման ընթացքում խնդիր բարձրացրեց ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը:

«Այսօր խոսվեց, որ «Արարատ ցեմենտ» ըներությունը հրաժարվել է միանգամից 8 աշխատակցի ժամանակավոր պայմանգրերը երկարացնել՝ շատ լավ իմանալով , որ արտակարգ իրավիճակի պայմաններում մարդիկ չեն կարող բողոքել, իհարկե, սեփական բիզնեսի շահերը պաշտպանող խմբակցությունը ասաց, որ քաղաքական ենթատեքստ չկա, իրավական հարցեր են, բայց պարոն Աբովյան, երբ մոտենում եք այստեղ և մարդկանց սովելուց եք խոսում, գուցե ջանք գործադրեք, որ այդ մարդիկ առանց աշխատանք չմնան և 3000 դրամանոց բարեգործության հույսին չմնան»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանը հայտարարել էր, որ իրեն դիմել է 8 քաղաքացի, որոնց հեռացրել են «Արարատ ցեմենտ» ընկերությունից՝ ակտիվ քաղաքական դիրքորոշումների պատճառով:

Ինչին ի պատասխան ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ  հիշեցրել էր, որ  բոլոր քաղաքական իրադարձությունները Արարատում, Գնդեվազում, Երեւանում եւ բոլոր համայնքներում տեղի են ունեցել 2 տարի առաջ, որը ամփոփվել է մեր տոնացույցում՝ «Քաղաքացու օրը» պատվով ամրագրելով: Հորդորել էր պատգամավորին չմտնել գործատուի եւ աշխատողի մատի եւ մատանու արանքը, հատկապես քաղաքական դրոշակներով։

Նոր ելույթում արդեն Սոս Ավետիսյանը մանրամասնեց, թե ինչ քաղաքական իրադարձությունների մասին է խոսքը գնում.

«Եղել է ցույց, երբ հայտնի հոլդինգի ղեկավարը վիրավորել է մարդկանց, ներողություն է խնդրել դրա համար, գրել է, որ ինքը չի զբաղվելու «Արարատ ցեմենտ»-ի անմիջական կառավարմամբ, ստորագրել է, գնացել է, հետո մի ամիս անց, երբ կորոնավիրուս է տեղի ունենում, այդ հարցը բարձրացրած մարդկանց օրենքի տառին համապատասխան հանել են գործից: Օգնեք ինձ հասկանալ՝ սա քաղաքակա՞ն է, թե՞ ոչ: Իմ ընկալմամբ՝ քաղաքական է»:

Ավետիսյանն ասաց, ինքը անուն չտվեց, բայց ամբողջ ԲՀԿ-ի հրետանին սկսեց կրակել:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը Նազարյանի և Ավետիսյանի պնդումներին արձագնաքեց, թե տպավորություն ունի, որ «Արարատ ցեմենտ» ընկերությանը փորձում են ներքաշել քաղաքական խաղերի մեջ.

«Իրավական երկիրա չէ՞ Հայաստանը, ունե՞ք ապացույցներ, դիմեք դատարան, նույն ջանասիրությամբ կես միլիոն մարդկանց մասին մտածեք, որ այսօր անաշխատանք են: Որ ասում եք 3000 դրամ արժի բարերարի տոպրակը, ձեր գործառույթը նա է, որ այնպես աշխատեք, որ մարդիկ չունենան այդ տոպրակների կարիքը»:

Աբովյանը ապացույց պահանջեց, որ իրենք բիզնես շահեր պաշտպանող կուսակցություն են: