Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Magnus Carlsen Invitational. Հիկարու Նակամուրան հաղթում և մոտենում է Մագնուս Կառլսենին

Magnus Carlsen Invitational անվանումը կրող արագ շախմատի առցանց մրցաշարում այսօր կայացան 4-րդ տուրի մնացած երկու հանդիպումները:

Ամերիկացի շախմատիստ Հիկարու Նակամուրան 2,5։1,5 հաշվով հաղթելով ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչուն, վաստակեց 10 միավոր և բարձրացավ 2-րդ հորիզոնական: Նա առայժմ մեկ միավորով ետ է մնում միանձնյա առաջատար, աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենից:

Երկրորդ մրցամարտում Դին Լիրենն ու Անիշ Գիրիին չնայած ոչ-ոքի խաղացին հիմնական և լրացուցիչ պարտիաներից հետո, սակայն հաղթեց չինացի շախմատիստը, քանի որ նա սևերով չէր պարտվել «արմագեդոնում»։ Աշխարհի գավաթակիրը վաստակեց 8 միավոր և հավասարվեց երրորդ տեղում ընթացող Ֆաբիանո Կարուանայի հետ:

Վաղը կկայանան 5-րդ տուրի առաջին երկու հանդիպումները: Մագնուս Կառլսենը կմրցի նախավերջին տեղում գտնվող Անիշ Գիրիի հետ, իսկ ֆրանսիացի Մասքսիմ Վաշյե-Լագրավը՝ ետնապահ Ալիռեզա Ֆիրուջայի հետ: