Տեղաշարժի սահմանափակում ունեցող բնակավայրերին ցուցաբերվել է աջակցություն. Սամվել Ավանեսյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԿորոնավիրոսի սոցիալական հետևանքների չեզոքացման ուղղությամբ Արցախի Հանրապետության կառավարության կողմից ընդունվել են 4 միջոցառումներ:
Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար Սամվել Ավանեսյանը պարզաբանեց, որ միջոցառման շահառուներ են հանդիսանում մինչև երեք անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքները, եթե ծնողները կամ ծնողներից մեկը 2020 թվականի մարտի 1-ից մինչև 31-ը ընկած ժամանակահատվածում ազատվել են աշխատանքից կամ չեն ունեցել աշխատանք:Միանվագ ֆինանսական աջակցություն է տրամադրվում յուրաքանչյուր երեխային 26500 դրամի չափով:
Երկրորդ միջացառման շահառուն 4 և ավել անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներն են ինչպես նաև մինչև 14 տարեկան երեխաներ ունեցող այն ընտանքիները, որտեղ ծնողները կամ ծնողներից մեկն ազատվել է աշխատանքից մարտի 1-ից 31ը ընկած ժամանակահատվածում: Յուրաքանչյուր երեխային տրամադրվում է 100000 դրամ:
Երրորդ միջոցառմամբ՝ չաշխատող միայնակ հղի կնոջը, կամ ում ամուսինը մարտի 31-ի դրությամբ աշխատանք չի ունեցել և մարտի 31-ի դրութամբ աշխատանքի չի ընդունվել տրամադրվում է 100 հազար դրամի չափով միանվագ ֆինանսական աջակցություն:
«Այն քաղաքացիները, որոնք աշխատանքային հարաբերությունների մեջ են գտնվել մասնավոր հատվածի գործատուի հետ բացառությամբ բանկերի, վարկային կազմակերպություների և գրավատների, և ազատվել են մարտի 1-ից 31-ը, տրամադրվում է ֆինանսական աջակցություն նվազագույն ամսական աշխաավարձի չափով: Սակայն ծրագրից չեն կարող օգտվել այն քաղացիները, ովքեր օգտվում են երկրորդ միջոցառումից և մինչև 14 տարեկան երեխա ունենալու դեպքում ստանում 100.000-ի նպաստ»:
Սամվել Ավանեսյանը նշեց, որ տեղաշարժի սահմանափակում ունեցող բնակավայրերին ցուցաբերվել է աջակցություն՝ մասնավորապես Քաշաթաղի շրջանի Միրիկ, Մոշաթաղ և Ծիծեռնավանք համայնքներին: Ինչպես նաև, ինքնամեկուսացման մեջ գտնվող Շահումյանի և Ասկերանի շրջանի և Վերին Հոռաթաղում գտնվող ընտանիքներին: Նախարարությունը սննդամթերք է տրամադրել 440 միայնակ թոշակառուի: Առաքելական եկեղեցու Արցախի թիմի կողմից օգնություն է տրամադրվել նաև Հայրենական Մեծ պատերազմի զոհվածների ընտանիքներին:
Դիտարկմանը, թե Արցախի Հանրապետությունում կոմունալ վճարների փոխհատուցման միջոցառումներ կձեռնարկվե՞ն թե ոչ, Սամվել Ավանեսյանը նշեց, որ Արցախում օգտագործված էլեկտրոէներգիայի դիմաց բնակչությունը վճարում է 50 տոկոսի չափով և դա արդեն իսկ փոխհատուցում է իսկ օգտագործված բնական գազի համար դեռևս որոշում չկա: