Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Մեկնակել է «Ջիրո դ’Իտալիա» հանրահայտ հեծանվավազքը՝ վիրտուալ տարբերակով

«Ջիրո դ’Իտալիա» հանրահայտ հեծանվավազքի կազմակերպիչները ներկայում անցկացնում են մրցավազքի վիրտուալ տարբերակը: Գլխավոր մրցանակի համար պայքարում են տղամարդկանց ութ և կանանց չորս թիմեր: Վիրտուալ մրցավազքերն անցկանում են շաբաթ-կիրակի և չորեքշաբթի-հինգշաբթի օրերին: 

Արդեն կայացել են երկու մրցափուլ: Առաջինում հաղթել է ղազախստանցի հեծանվորդ Ալեքսեյ Լուցենկոն, որը հեծանվի տրենաժորով 32,1 կմ տարածքը հաղթահարել 44,41 րոպեում: Երկրորդ փուլում լավագույն արդյունք ցույց է տվել իտալացի Մատեո Սպրեաֆիկոն, ով 32,7 կմ անցել է 58,08 րոպեում:

Հավելենք, որ «Ջիրո դ’Իտալիա» վիրտուալ հեծանվավազքը բաղկացած է 10 մրցափուլից: Այն կավարտվի մայիսի 10-ին: Իսկ ահա իրական մրցավազքը պետք է կայանար մայիսի 9-31-ը, սակայն այն անորոշ խամանակով հետաձգվել է կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: