A
A
Շանթ Սարգսյանը հաղթել է շախմատի «Տիտղոսակիրների երեքշաբթի» մրցաշարում
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի 18-ամյա շախմատիստ Շանթ Սարգսյանի հաղթանակով է ավարտվել «Տիտղոսակիրների երեքշաբթի» անունը առցանց շախմատի կրող մրցաշարը, որը ամեն շաբաթ կազմակերպում է chess.com կայքը:
Մեր գրոսմայստերը 9 հնարավորից վաստակել է 8,5 միավոր և միանձնյա գրավել առաջին տեղը: Նա այդ հաղթանակի համար ստացել է 750 դոլար պարգևավճար:
Շանթ Սարգսյանն իրենից ետ է թողել այնպիսի վարպետ շախմատիստների, ինչպիսիք են ամերիկացի Հիկարու Նակամուրան, հնդիկ Վիդիթ Գույրաթին, ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկը: Նրանք, ինչպես նաև ևս չորս շամատիստներ, վաստակել են 8-ական միավոր և կիսել 2-8-րդ տեղերը՝ յուրաքանչյուրը վաստակելով 92-ական դոլար:
Նշենք, որ մրցաշարն անցկացվում է կայծակնային շախմատի կանոններով: