«Ես երազում եմ չեմպիոնների լիգայի գավաթով շրջեմ իմ ֆերմայում և մրցանակը ցույց տամ կովերիս»
Աջակցիր «Ա1+»-ինԻսպանիայի ֆուտբոլի ընթացիկ առաջնության առաջատար «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էնրիկե Սետյենը հայտնել է, թե ինչ երազանք ունի ընթացիկ մրցաշրջանում:
«Իմ ֆուտբոլիստներին անընդհատ ասում եմ, որ շատ ժամանակ չունեմ, ուստի ուզում եմ հաղթենք չեմպիոնների լիգայում ու դառնանք Իսպանիայի չեմպիոն: Լավ կլինի, որ հաջողության հասնենք երկու մրցումներում: Իհարկե, ես երազում եմ չեմպիոնների լիգայի գավաթով շրջեմ իմ ֆերմայում և մրցանակը ցույց տամ կովերիս», - մասնագետի խոսքերը մեջբերում է AS թերթը:
Նշենք, որ «Բարսելոնան» չեմեպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության 1/8 եզրափակիչ առաջին մրցավեճում ոչ-ոքի՝ 1:1 է խաղացել իտալական «Նապոլիի» հետ: Պատասխան խաղը հետաձգվել է կորոնավիրուսի պանդեմիայի համաճարակի պատճառով:
Հավելենք, որ 62-ամյա մարզիչն ապրում է գյուղում, որտեղ ունի անասնապահական ֆերմա: