Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+uefa (1)
A A
Սպորտ

ՈՒԵՖԱ-ն ապրիլի 22-ին խորհրդակցություն կանցկացնի ազգային ֆեդերացիաների հետ

Եվրոպայի ֆուտբոլի միությունը՝ ՈՒԵՖԱ-ն, հատուկ ծրագիր է կազմել ընթացիկ մրցաշրջանն ավարտին հասցնելու համար: Այդ մասին հայտնում է իտալական corrieredellosport կայքը:

Ըստ աղբյուրի, մարտի 22-ին ՈՒԵՖԱ-ն հեռահար կապով խորհրդակցություն կանցկացնի բոլոր 55 անդամ ազգային ֆեդերացիաների հետ: Դրանից հետո եվրոպական ֆուտբոլի կենտրոնակայանը կհրավիրի գործադիր կոմիտեի ժողով, որի ժամանակ կորոշվեն հետագա անելիքները:

Գործկոմի անդամ Էվելինա Կրիստալենն այդ կապկցությամբ ասել է, որ ծրագիրը ընդունելիս նախապատվությունը տրվելու է մարդկանց անվտանգությանն ու առողջությանը:

«Ազգային շատ ֆեդերացիաներ ցանկություն են հայտնել շարունակելու առաջնությունները և ավարտին հասցնելու դրանք, բայց ոչ մեկը չի ցանկանում դա անել իրենց կառավարությունների կամքին հակառակ: Գործնականում թիմերը կարող են սկսել մարզումները, երբ ավարտվի պանդեմիայի կարանտինը, սակայն դժվար կլինի բոլոր երկրներում առաջնությունները վերսկսել նույն պահին:

Կա ճանապարհային քարտեզ, որով ՈՒԵՖԱ-ն աշխատում է: Այժմ ամենակարևորը մարդկանց անվտանգությունն ու առողջությունն է, հետո նոր մրցաշրջանի վերսկսումը, որը հնարավոր է ավարտենք օգոստոսին: Կան կազմակերպչական շատ խնդիրներ, սակայն ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը նշել է, որ օգնություն ցույց կտան այն ակումբներին, որոնք ֆինանսական խնդիրներ կունենան այդ ժամանակահատվածում», - ասել է եվրոպական ֆուտբոլի ներկայացուցիչը: