Բացել լրահոսը Փակել լրահոսը
internship
A A
Հասարակություն

Եզակի հնարավորություն ուսանող լրագրողների համար

 Հարգելի  լրագրության ֆակուլտետի ուսանողներ, այս հայտարարությունը Ձեզ համար է։ Չենք մոռանում, որ նոր կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակից  հետո վերադառնալու ենք բնականոն կյանքին։  Ինչպես ասում են՝ այսօրվա իրավիճակը  նաեւ հնարավորություն է։ Մենք էլ առաջարկում ենք ձեզ օգտվել մեր առաջարկից, որպեսզի  երբ  կորոնավիրուսից հետո  Ձեր աչքով ընկնի «երազանքի աշխատանքի» հայտարարություն, դուք փորձառության պակասի պատճառով չանտեսվեք։

«Ա1+»-ը  հայտարարում է   3- ամսյա վճարվող փորձառության/ պրակտիկայի ծրագրի մեկնարկի երկրորդ փուլի մասին։ Այսինքն՝  դուք ոչ միայն ձեռք կբերեք փորձառություն, այլեւ կաշխատեք գումար։

Պրակտիկ գիտելիքներ,  դասընթացներ(նաեւ առցանց ),  կապեր, վկայական եւ․․․ աշխատանքի հնարավորություն  «Ա1+»-ում։

Եթե հետաքրքրեց, շտապիր լրացնել հայտը մինչեւ  ապրիլի 21-ը ։ Տեղերը սահմանափակ են։

Ահա եւ հայտը՝    https://forms.gle/xdfNMkdcKFvDbDSJ8