A
A
«Չելսիի» նախկին ֆուտբոլիստը իր հիվանդանոցը հատկացրել է կորոնավիրուսի դեմ պայքարին
Աջակցիր «Ա1+»-ինԼոնդոնի «Չելսիի» նախկին ֆուտբոլիստ, կոտդիվուարցի Դիդյե Դրոգբան իրեն պատկանող հիվանդանոցը տրամադրել է կորոնավիրուսի թեսթավորում անցկացնելու համար: Այդ մասին հայտնում է ֆրանսիական L'Equipe թերթը:
Հիվանդանոցը գտնվում է Կոտ դ'Իվուարի մայրաքաղաք Աբիջանի բանվորական թաղամասում: Այսուհետ այնտեղ կստուգեն կորոնավիրուսի կասկածով հիվանդներին:
«Մենք անչափ շնորհակալ ենք Դրոգբային այդ «զոհաբերության» համար, ինչը կարելի է գնահատել որպես մեծ հայրենասիրություն», - ասել է Աբիջանի քաղաքապետը:
Աֆրիկյան այդ երկրում կորոնավիրուսով վարակվածների թիվն արդեն անցել է 500-ի սահմանը: