Բացել լրահոսը Փակել լրահոսը
դոլմամա
A A
Հասարակություն

«Մեծ քարերից մեկն է, որ կարող է ճակատագրական լինել, դրական լուծում տալ»

«Դոլմամա» ռեստորանային ցանցի սեփականատեր Ժիրայր Ավանյանն ու նրա փաստաբանը ոգեւորված են միջգերատեսչական  հանձնաժողովի առաջարկից։  Վերջինս կառավարությանն առաջարկել է Երևանի կենտրոնում բացառիկ հանրային գերակա շահ ճանաչված Պուշկին, Տերյան, Եզնիկ Կողբացու եւ  Հին Երևանցու փողոցներով պարփակված տարածքն առաջարկվում է այլևս  չիրացնել և պահպանել։  Ու թեեւ սա դեռ առաջարկ է, Ժիրայր Ավանյանի փաստաբան Ալինա Ավետիսյանը  նշում է․

   «Այսինքն՝ սա նշանակում է, որ գույքերը չեն իրացվի բացառիկ գերակա շահի շրջանակներում։ Մենք 2013 թվականից պայքարում ենք, որ այդ շենքերը պահպանվեն։ Պուշկինի փողոցի տակ, «Դոլմամա»-ի կողքի տարածքներով հին Երևանի գինետներ կան, գինեգործարանն, երկաթե պատուհաններ կան, ճզմարաններ կան, որտեղ խաղողը լցրել են, 5 մետր խորությամբ հորեր են փորած, որտեղ գինին հավաքվել է։ Մեր ամբողջ պայքարն այն էր նաև, որ քանդվող պատը մշակութային հուշարձան է»։

 Ըստ նրա՝ Տերյան 23, 25 Լալայանց 37, Պուշկին հասցեի բնակիչներին չի հետաքրքրել փոխհատուցման հարցը, և կառուցապատողը՝  գործարար Սամվել Մայրապետյանն է մտել դատարան և ասել՝ «փոխհատուցումով դադարեցնել սեփականության իրավունքը»։

Ըստ Ալինա Ավետիսյանի՝ սա իր վստահորդի համար հաղթանակ է։

«Մենք նաև որպես հիմնավորում տալիս են դատական պրոցեսների ընթացքում, փաստաթղթային այս ամենի վերաբերյալ քրեական գործեր կան հարուցված։ Քայլ առ քայլ գնացել ենք, սա մեծ քարերից մեկն է, որ կարող է ճակատագրական լինել, դրական լուծում տալ։ Դա իմ իրավական գնահատականն է»,- եզրափակեց պաշտպանը։

 Հիշեցնենք, որ  2013թ օգոստոսին  կառավարությունը Պուշկինի, Տերյան, Եզնիկ Կողբացու և Հին Երևանցու փողոցներով պարփակված տարածքի նկատմամբ ճանաչել է բացառիկ` գերակա հանրային շահ  եւ  գործարար Սամվել Մայրապետյանին պատկանող «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊ ընկերությունը համարվել է տարածքի ձեռքբերող։