Բացել լրահոսը Փակել լրահոսը
16298747_1259206580791727_2906532024712169877_n
A A
Պաշտոնական

Այս լուրին սպասում Էինք ավելի քան 10 տարի․ Շուշան Դոյդոյան

«Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ի նախագահ Շուշան Դոյդոյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Կառավարությունը քիչ առաջ հավանություն տվեց «Պաշտոնական փաստաթղթերի մատչելիության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան ստորագրելու առաջարկությանը։

Մենք այս լուրին սպասում Էինք ավելի քան 10 տարի։

Հայաստանը կարող է դառնալ այն վճռորոշ 10-րդ պետությունը, որի ուժով Կոնվենցիան վերջապես ուժի մեջ կմտնի՝ հաստատելով տեղեկատվության ազատության ոլորտում հայաստանյան դրական պրակտիկան:

Շնորհակալ եմ հատկապես Արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանին՝ այս կարեւոր գործընթացը սկսելու եւ աջակցելու համար»։